Ուկրաինայի իրադարձությունները ընդգծում են Ղարաբաղյան հակամարտության լուծման կարևորությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Վաշինգտոնում կայացած “Ադրբեջան-ԱՄՆ. հայացք դեպի ապագա” կոնֆերանսում ելույթ ունենալիս:
Ինրպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, դեսպանը նշել է, որ Ադրբեջանը վերջին տարիներին ընտրել է զարգացման “ամուր և համարձակ ուղի”: ԱՄՆ կոնգրեսական Մայկ Դոյլը իր հերթին կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ “Ադրբեջանը ռազմավարական և հուսալի գործընկեր է Միացյալ Նահանգների համար”:
Վերջերս Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան (1994-1997 թթ.) Ռիչարդ Կոզլարիչը “Թուրան” գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ, անրադառնալով վերոնշյալ կոնֆերանսին, լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ներկայիս քաղաքական իրավիճակի, մասնավորապես`լրագրողների և քաղաքական ակտիվիստների հետապնդման նոր փաստերի կապակցությամբ: “Այս ֆոնի ներքո տասնյակ ամերիկացի դիվանագետներ, կոնգրեսականներ և պաշտոնատար անձիք պատրաստվում են մասնակցել մայիսի 29-30-ին Վաշինգտոնում կայանալիք “Ապագայի տեսլականը” կոնֆերանսին”,- նշել էր նախկին դեսպանը:
Tags: ադրբեջան, ԱՄՆ դեսպան, Ղարաբաղյան հակամարտություն, Ուկրաինա