Այսօր ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում անցկացվեցին վերջին՝ 28-րդ տուրից տեղափոխված հանդիպումները:
Առաջատարը` Երևանի «Արարատը», «Հրազդան» մարզադաշտում «Փյունիկի» հետ կայացած խաղում կարողացավ խուսափել պարտությունից` 1:1: Արարարտցիները վերջին րոպեներին վերկանգնեցին հաշվի հավասարակշռությունը:
«Բանանցը» և «Շիրակը» երկու անպատասխան գնդակ խփեցին «Ալաշկերտի» և «Միկայի» դարպասը: Կապանի «Գանձասարն» արտագնա խաղում հաշվի նվազագույն տարբերությամբ զիջեց աղյուսակը եզրափակող «Ուլիսին»` 0:1:
24 խաղից հետո «Բանանցը» և «Արարատը» վաստակած 44 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: «Շիրակը» 41 միավորով երրորդն է, «Միկան» ունի 40, «Փյունիկը»՝ 32 միավոր:
Տեխնիկական արդյունքներ
«Արարատ» – «Փյունիկ»՝ 1:1
Միլոշ Ստամենկովիչ, 86 (11 մ) – Աղվան Պապիկյան, 15
Հեռացում՝ Նարեկ Ասլանյան, 30 («Արարատ»)
«Բանանց» – «Ալաշկերտ»՝ 2:0
Գևորգ Կարապետյան, 47, Վահագն Այվազյան, 90+2
«Շիրակ» – «Միկա»՝ 2:0
Արամ Մուրադյան, 80, Սերժ Դեբլե, 90+3
«Ուլիս» – «Գանձասար»՝ 1:0
Դավիթ Մինասյան, 48
Tags: սպորտ, ֆուտբոլ
