Թուրքական պատմագիտական ընկերությունը Վանի 100-ամյակ համալսարանում ապրիլի 24-ին նախաձեռնել է «Հայերը Առաջին համաշխարհային պատերազմում» կոնֆերանսը, որին մասնեկցել է 32 գիտնական: Չնայած միջոցառումը բաց է եղել ուսանողների և զեկույցները լսել ցանկացողների համար, սակայն հետաքրքրություն է ցուցաբերել ընդամենը 7 հանդիսական: Կոնֆերանսի ժամանակ առաջ են քաշվել բոլորիս արդեն հայտնի անգիր արված թուրքական պաշտոնական թեզեր, որոնք արտահայտում են բացահայտ կեղծիք և բացարձակ կապ չունեն իրականության հետ: Հիմնականում քննարկվել են հետևյալ անհիմն և անհեթեթ պնդումները՝
- 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբի առաջին քարորդին հայերը 40-ից ավել ապստամբություն են բարձրացրել:
- Օգնել են արտաքին ուժերին նրանց հետ կապ հաստատելու միջոցով:
- Առաջին իսկ հնարավորության դեպքում փորձել են մեջքից հարված հասցնել օսմանյան կառավարությանը:
- Ռուսական բանակի կազմում հարյուր հազարավոր կամավորների հետ միասին Վանում, Էրզրումում և Կարսում կոտորել են 300 հազար մուսուլմանի և պատճառ հանդիսացել 600 հազար մուսուլմանի հայրենազրկման:
