Այսօր՝ ս.թ. ապրիլի 30-ին, Եվրոպական ուսանողական միության, Սլովակիայի բարձրագույն կրթության ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկոցվող սեմինարի շրջանակներում Սլովակիայի նախագահ Իվան Գասպարովիչն ընդունեց Եվրոպական ուսանողական միության անդամ ազգային ուսանողական միությունների 47 կազմակերպությունների առաջնորդներին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի պատվիրակության անդամները:
Ընդունելությունը տեղի ունեցավ Սլովակիայի նախագահի պալատում: Խոսելով ուսանողների և բարձրագույն կրթության խնդիրների մասին՝ վերջինս հաստատեց ուսանողության կողքին լինելու իր պատրաստակամությունը՝ հույս հայտնելով, որ Եվրոպական ուսանողական միությունան դավանած արժեքները կլինեն օգտակար ու արդյունավետ:
Նշենք, որ ՀՈՒԱԱ-ն հանդիսանում է ԵՈՒՄ-ի լիիրավ անդամը և 2015 թվականի մայիսին պատիվ է ունենալու Երևանում հյուրընկալելու ԵՈՒՄ-ի 68-րդ Կառավարման խորհրդի հավաքը՝ Երևանը հռչակելով եվրոպական ուսանողության մայրաքաղաք:
ՀՈՒԱԱ Քարտուղարություն
Tags: Եվրոպական ուսանողական միություններ, Իվան Գասպարովիչ