Լեհաստանի Չեխանովո քաղաքում անցկացվող ծանրամարտի պատանիներիև աղջիկների Եվրոպայի առաջնությունում 69 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 266 (120+ 146 ) կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Նա բրոնզե մեդալ նվաճեց նաև պոկում վարժությունում:
Չեմպիոնի կոչմանն արժանացավ ռուսաստանցի Վյաչեսլավ Յառկինը՝ 281 կգ (129 +152), արծաթե պարգևը բաժին հասավ Ռումինիայի ներկայացուցիչ Մարիուս Պետրաչեին՝ 276 (126 +150) կգ:
53 կգ քաշային ծանրորդուհիների մրցաշարում 16-ամյա Հերմինե Եղիազայանը երկմարտում ցույց տվեց129 (59+70) կգ և անմասն մնաց խաղարկված պարգևներից: Նա գրավեց 5-րդ տեղը:
Հավելենք, որ 50 կգ քաշային Մարզպետ Մինասյանը հռչակվել էր չեմպիոն, 56 կգ քաշային Լևոն Մանուկյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
Tags: ծանրամարտ, սպորտ