Իրանի վիճակագրական կենտրոնը հայտնում է, որ Իրանի բնակչությունը ներկա դրությամբ կազմում է 77 մլն 400 հազար մարդ: Մինչև ընթացիկ տարվա ավարտը (Իրանում տարին ավարտվում է մարտի 21-ին) այդ ցուցանիշը կարող է հասնել 77 մլն 856 հազար մարդու:
Կանխատեսումների համաձայն, մինչև 2016-ին Իրանի բնակչության քանակը հասնելու է 80 միլիոնի:
Փաստորեն, Իրանի բնակչությունը սրընթաց աճում է: 2011-ին Իրանի բնակչությունը կազմել է 75 մլն 150 հազար մարդ: Դա նշանակում է, որ երեք տարում Իրանի բնակչությունն աճել է ավելի քան 2 միլիոնով:
Իրանի բնակչության 51 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ մնացյալ 49 տոկոսը՝ կանայք: Բնակչության 70 տոկոսի տարիքը 15-64 է:
Չնայած Իրանի բնակչության աճը շարունակվում է, սակայն վերջին տարիներին այն փոքր ինչ դանդաղել է: Դա պայմանավորված է համաշխարհային միտումով. մեգապոլիսների բնակչությունը, որպես կանոն, հակված չէ մեծ թվով երեխաներ ունենալուն:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: բնակչություն, իրան