Իրանն ու Ադրբեջանը կընդլայնեն համագործակցությունը լրատվական դաշտում

Իրանն ու Ադրբեջանը կընդլայնեն համագործակցությունը լրատվական դաշտում   Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայեն և Ադրբեջանի խորհրդարանի անդամ, «Azerbaijan Daily»-ի տնօրենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են, որ հարկավոր է Թեհրանի և Բաքվի միջև ընդլայնել համագործակցությունը լրատվական դաշտում: Կողմերը նշել են, որ երկկողմանի հարաբերությունների ամրապանդման գործընթացում կարևոր է Իրանի և Ադրբեջանի մեդիա դաշտերի ակտիվ մասնակցությունը:

«Թեհրանում ադրբեջանական լրատվամիջոցների ակտիվ գործունեությունը ցույց է տալիս, որ երկու երկրները լրջորեն տարամադրված են ընդլայնել համագործակցությունը լրատվական դաշտում: Այս համագործակցությունը հող կնախապատրաստի Իրանի և Ադրբեջանի միջև քաղաքական համագործակցության համար: Դժբախտաբար, երրորդ կողմի լրատվամիջոցների միջամտությունները, վեճերն ու բամբասանքները խոչընդոտում են երկկողմանի կապերի ամրապնդմանը: Եթե կողմերը ստեղծեն ամուր կապեր լրատվական դաշտում, այս բացասական գործելապերպն այլևս չի աշխատի»,- ասել է Իրանի դեսպանը:

Ադրբեջանի խորհրդարանի անդամն իր հերթին նշել է, որ «Azerbaijan Daily»-ին պատրաստ է փոխանակվել տեղեկատվությամբ իրանական լրատվամիջոցների հետ:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Tags: , ,