3 ՃՏՊ մեկ օրում

Պատահար Թբիլիսյան խճուղում

Ավտոպատահար Նորատուս գյուղում Ապրիլի 30-ին, ժամը 20.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«Մերսեդես-Բենց»-ը Մեղրի-Գորիս ճանապարհին ընկել է ձորը

Ապրիլի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Գորիս ճանապարհի 130-րդ կմ-ին շրջվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«Օպել»-ը հայտնվել է առվում

Ապրիլի 30-ին, ժամը18.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Ներքին Չարբախի 1-ին փողոցում ընկել է առուն, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Tags: ,