Գիտնականները պարզել են տղամարդկանց շրջանում մահացության ավելի բարձր մակարդակի հնարավոր պատճառները

C37P2T_2147620bԳիտնականները համոզված են, որ սա կարող է լինել տարիքի հետ լեյկոցիտներում  Yքրոմոսոմների կորստի հետ:

Տղամարդիկ ավելի կարճ են ապրում, քան կանայք, նաև քաղցկեղի հանդեպ ավելի բարձր նախատրամադրվածություն ունեն:  Շվեդ գիտնականները այս փաստին իրենց բացատրությունն են տվել:  Ուսումնասիրելով 70-84 տարեկան ավելի քան 1600 տարեց մարդկանց տվյալները՝ Ուփսալա համալսարանի հետազոտողների խումբը  պարզել է, որ տղամարդկանց շրջանում մահացության ավելի բարձր աստիճանը կարող է պայմանավորված լինել տարիքի հետ արյան սպիտակ բջիջներում՝ լեյկոցիտներում Y քրոմոսոմների կորստի հետ:

“Այն տղամարդիկ, ում մոտ ուսումնասիրության արդյունքում  հայտնաբերվել է արյան մեջ Y քրոմոսոմների կորուստ, միջինում 5.5 տարի են ապրել, այն դեպքում, երբ այն մարդկանց շրջանում, ում մոտ քրոմոսոմի կորուստ չի նկատվել, ապրել են միջինում դեռ 11 տարի»,- նշել է հետազոտության հեղինակներից Լարս Ֆոշբերգը:

« Y քրոմոսոմների կորուստը ուռուցքային բջիջների սովորական մուտացիա է: Այն, որ մենք  ուսումնասիրում ենք այլ օրգաններում քաղցկեղ առաջացնող արյան առողջ բջիջները, նշանակում է, որ խոսքը գնում է իմունիտետի մասին»,-նշում է ծրագրի ղեկավար Յան Դումանսկին:

«Արյան մեջ առկա են բազմաթիվ իմունային բջիջներ. մենք ցանկանում ենք առանձնացնել դրանք՝ ըստ քորոմոսոմների կորստից վնասված տիպերի: Այնուհետ կպարզենք, թե ինչ է տեղի ունենում կնոջ օրգանիզմում: X և Y քրոմոսոմները շատ ընդհանրություններ ունեն, և դրանով կհասկանանք, թե ինչու են տղամարդիկ ավելի կարճ ապրում և ինչու են ավելի հակված քաղցկեղային հիվանդությունների»,-պատմում է Լարս Ֆոշբերգը:

Անկախ

Tags: