Վրաերթեր Երևանում

Վրաերթ Պարոնյան փողոցում

շտապ-օգնությունԱպրիլի 30-ին. ժամը 09.25-ին, «Բիուայդի» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Պարոնյան փողոցի թիվ 3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Անահիտ Ա.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

18-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

Ապրիլի 30-ին, ժամը 08.50-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենան Երևանի Գալշոյան փողոցում վրաերթի է ենթարկել 1996 թ. ծնված Հասմիկ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` ժամը 16.40-ին բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Խաչատուր Հ.-ն և հայտնել, որ վրաերթը, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

 

Tags: