«Դանիայի Ազգային թանգարանը սկսել է մ.թ.ա. 1371թ.-ի բաղադրատոմսով պատրաստված գարեջրի վաճառքը»,-այս մասին է հայտնում թանգարանի մամլո ծառայությունը:
Թանգարանի գիտաշխատողները վերականգնել են բաղադրատոմսը այն հեղուկի մնացորդներից, որ գտնվել է 20-րդ դարի սկզբին հնագույն գերեզմաններից մեկում:
Պարզվել է, որ մի քանի հազար տարի առաջ գարեջուրը պատրաստել են ցորենից, մրտենուց, մեղրից, լոռամրգից:
Գիտնականները բաղադրատոմսը տվել են դանիական գարեջրի արտադրամասերից մեկին: Իսկ խմիչքի ցուցադրության ժամանակ արտադրողը խոստովանել է, որ փոքր-ինչ փոփոխել է բաղադրությունը ժամանակակից սպառողների ճաշակին որոշակիորեն հարմարեցնելու համար:
Իսկ արտադրման տեխնոլոգիայի մասին հրաժարվել է պատմել:
«Հնագույն գարջուրը» կարելի է փորձել Դանիայի Ազգային թանգարանում կամ համացանցի օգնությամբ պատվիրելու միջոցով, իսկ մեկ շիշ գարեջրի արժեքը կազմում է շուրջ 39 դանիական կրոն /մոտ 7 դոլլար/:
Tags: Գարեջուր