Հերթը մուլտֆիլմերինն է

  մուլտֆիլ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել ռուսական «карусель» հեռուստաալիքով բացառապես ռուսական մուլտֆիլմերի հեռարձակման գաղափարին:

   ՌԴ մշակույթի նախարարը գտնում է, որ այդ հեռուստաալիքին կարելի է տալ նաև սովետական մուլտֆիլմերի ողջ հավաքածուն:

«Եկե՛ք քննարկենք սա: Համոզված եմ, որ և՛ կառավարությունը, և՛ վարչակազմը մեզ կաջակցեն»,- հայտարարել է կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ  պետության ղեկավարը:

«Շատ երկրներ իրենց  նմանատիպ ապրանք արտադրողներին տրամադրում են որոշակի արտոնություններ»,-նկատել է Պուտինը:

«Ռուսական հեռուստաալիքը մեկն է՝ “Карусель”-ը, և այն ներկայացնում է ոչ միայն հայրենական անիմացիաներ, այն նաև արտասահմանյան: Մենք գտնում ենք, որ ճիշտ կլինի, որ “Карусель”-ը   վերածվի բացառապես հայրենական անիմացիայի ալիքի»,-առաջարկել է նախարարը:

Հիշեցնենք, որ Պուտինի այս «քաղաքականությունը»  չի սահմանափակվում միայն անիմացիայի ոլորտով. դեռ մի քանի օր առաջ Պուտինը առաջարկել էր արտասահմանյան արագ սննդի ցանցերի, օրինակ՝ Մաքդոնալդսի  փոխարեն զարգացնել սեփական՝ ռուսական արագ սննդի ցանցը և ընդհանրապես ռուսական ազգային խոհանոցը, որն ըստ Պուտինի՝ բավականին բազմազան է ու համեղ:

 Անկախ

Tags: