Ուկրաինան մտադիր է միջազգային դատարան դիմել` Ռուսաստանին Ղրիմի հարցով պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Դրա մասին տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները` հղում անելով Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոյին:
Նա ուկրաինական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ հայց է նախապատրաստվում Հաագայի միջազգային դատարան դիմելու համար` Ռուսաստանին «Ղրիմն օկուպացնելու» հարցով պատասխանատվության ենթարկելու նպատակով: Հայցով կզբաղվեն Եվրոպայի ու Ամերիկայի իրավաբանները:
Բացի այդ, Ուկրաինան կդիմի Ստոկհոլմի արբիտրաժային դատարան: Ավելի վաղ Ուկրաինան արդեն հայցով դիմել է Եվրոպական դատարան` մարդու իրավունքների գործով:
Tags: Հաագայի դատարան