Նյու Յորքում բացվել է կատուների առաջին սրճարանը, որտեղ կարելի է ոչ միայն ըմպել սուրճ, այլև խաղալ ընտանի կենդանիների հետ, այս մասին գրում է Аргументы и факты-ն:
Հաստատությունը չի տարբերվում կերկուրների իր տեսականիով. այստեղ կարելի է խմել միայն սուրճ և մի քանի այլ ըմպելիքներ: Սակայն հաճախորդները միշտ գտնվում են սիրելի կենդանիների շրջապատում: Նրանց կարելի է շոյել կամ էլ խաղալ հետները: Ընդհանուր առմամբ սրճարանում ազատ զբոսնում է քսանմեկ կատու:
Սրճարանի այցելուների շարքում են այն կատվասերները, որոնք ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն իրենց տանը կենդանի պահել: Այդ սրճարան են այցելում նաև պարզապես հետաքրքրասերներ և լուսանկարում են անսովոր հաստատությունը:
Tags: ԱՄՆ, ընտանի կենդանիներ
