Մայիսի 1-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Մայիսի 1-ին, ժամը 11.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 53 շենքի 7-րդ բնակարանից ջրալցվում է թիվ 2 բնակարանը, ջրի հոսքը դադարեցնելու համար հարկավոր է մուտք գործել 7-րդ բնակարան, որի բնակիչը բացակայում է քաղաքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Մայիսի 1-ին, ժամը 10.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուրգեն Մահարի փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի սանհանգույցի դուռը փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի սանհանգույցի դուռը:
Tags: փրկարար ծառայություն, Փրկարարներ
