Չինաստանի Չենդու քաղաքից Սյու Յուանգուանը, պատահաբար գտել է Սուն դինաստիայի ժամանակների արձանիկ` մայթեզրի աղբի մեջ: Տղամարդը փողոցում իր կարիքն էր հոգում, երբ աչքով ընկավ արձանիկը:
29-ամյա Յուանգուանը աշխատանքից մոտոցիկլով տուն էր վերադառնում Չենդուի ծայրամասում գտնվող փողոցներից մեկով, երբ միզափապարկը դատարկելու անհետաձգելի պահանջ զգաց: Պետքը հոգալուց հետո, նա ուշադրություն դարձրեց աղբակույտի միջից ցցված խոշոր գունավոր իրին, որը, ինչպես պարզվեց, այդ արժեքավոր արձանիկն էր: Սյույը դրա մասին իմացավ մշակութային ժառանգության տեղի բյուրոյում:
Արձանիկը 10 սմ բարձրություն ու 17-18 սմ լայնք ունի: Ինչպես փորձագետներն են պարզել, այն թվագրվում է 960-1279 թթ:
Պատմական ժառանգության մոտավոր գինը չի նշվում: Հայտնի չէ, թե իչպես է այն հայտնվել մայթեզրին: Սակայն, մասնագետները ենթադրում են, որ այն հանվել է հնագույն գերեզմանից, սակայն մոտակայում այդպիսիք չկան:
Չինացին արձանիկը հանձնել է մշակութային արժեքների բյուրո, դրա փոխարեն նրան շնորհակալագիր են տվել:
Tags: հնագույն արձանիկ
