Մայիսի 1-ը Թուրքիայում տոնել են արցունքաբեր գազով

 արցունքաբեր գազ    Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ մայիսի 1-ի առիթով Ստամբուլում և Անկարայում տեղի ունեցող ցույցերին միջամտել է ոստիկանությունը: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են առաջացել: Ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել: Ցուցարարները նրանց պատասխանել են քարերով և պայթուցիկ նյութերով: Տուժածների թվում կա երեք երեխա: Առավոտյան Ստամբուլի ոստիկանությունը փակել է Թաքսիմի հրապարակը՝ նախապես հայտարարվածի համաձայն: Փակ են հրապարակ տանող բոլոր պողոտաներն ու փողոցները: Անվտանգության ուժերը տեղակայված են նաև Գեզի այգում և նրա շրջակայքում: Քաղաքի կենտրոնական թաղամասերում ևս ոստիկանական ուժեղ հսկողություն է սահմանվել:

Անկարայում ևս լարված իրավիճակ է առաջացել: Ոստիկանությունը փակել է ցուցարարների երթը դեպի քաղաքի կենտրոնական Քըզըլայ հրապարակ: Ցուցարարների նկատմամբ ջրաշիթեր և արցունքաբեր գազ է կիրառվել: Երկրում շարունակվում է մայիսմեկյան լարվածությունը:

Անկախ

Tags: , ,