Ֆրանսիացի լրագրողին արտաքսել են Ադրբեջանից

2Ֆրանսիական “ITL” հեռուստաընկերության մոսկովյան գրասենյակի թղթակից Իրինա Վոլոշինան արտաքսվել է Բաքվից: Նա առավոտյան 5-ի թռիչքով Ադրբեջան է ժամանել Մոսկվայից՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսի մասին հեռուստատեսային ռեպորտաժ պատրաստելու համար։ Լրագրողը դեռևս չէր հասել սահմանային անցակետին, երբ նրան կանգնեցրել և առանց բացատրության ետ են վերադարձրել ինքնաթիռ։ Վոլոշինան Մոսկվա է վերադարձել ժամը 10։00-ի չվերթով։
Այդ մասին լրագրողներին հայտնել է Լեյլա Յունուսը, որի հետ ֆրանսիացի լրագրողը հեռախոսային կապ է հաստատել։ Վոլոշինան Ֆրանսիայի քաղաքացիություն ունի։

 

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը, մեկնաբանելով արտաքսման այս միջադեպը, ասել է. “Ցանկացած օտարերկրյա լրագրող մեր երկրում գործունեություն ծավալելու համար պետք է հավատարմագիր ստանա Ադրբեջանի ԱԳՆ-ից, մինչդեռ տիկին Վոլոշինան նման խնդրանքով չի դիմել”:

 Անկախ

Tags: ,