Թուրքիան «անազատ» մամուլ ունեցող երկրների թվում է

մամուլԱՄՆ-ում տեղակայված «Freedom House» կազմակերպությունը 1980-ական թվականներից սկսած ամեն տարի հրապարակում է իր անցկացրած ուսումնասիրության արդյունքները, որոնք վերաբերում են աշխարհի տարբեր երկրներում մամուլի ազատությանը: «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ վերջին 15 տարիներին Թուրքիան տեղ էր զբաղեցնում վերոնշյալ ցուցակի «մասամբ ազատ» մամուլ ունեցող երկրիների շարքում, սակայն այս տարի այն առաջին անգամ ընդգրկվել է «անազատ» երկրների թվում: Դրա պատճառը դեռևս բանտարկված մի շարք լրագրողներն են, ինչպես նաև «Գեզի» այգու ցույցերին և կոռուպցիոն սկանդալին հետևած իրադարձությունները: Այս հետընթացի արդյունքում 197 երկրների շարքում Թուրքիան հայտնվել է 134 տեղում: Բացի Թուրքիայից, «անազատ» երկրների թիվը համալրել են Լիբիան, Ուկրաինան և Զամբիան: Մամուլի ազատությունը հետընթաց է ապրել նաև ԱՄՆ-ում: Ներկայացված քարտեզում կանաչ գույնով նշված երկրներում մամուլը համարվում է «ազատ», դեղին գույնով նշված են «մասամբ ազատ» մամուլ ունեցող երկրները, իսկ մանուշակագույնով՝ «անազատ»:

Անկախ

Tags: