Հինգշաբթի օրը Դոնեցկի դատախազության շենքի մոտ բախում է տեղի ունեցել ռուսամետ ակտիվիստների և ոստիկանների միջև:
Բախման հետևանքով 26 մարդ բուժօգնության կարիք է ունեցել, որոնցիցի չորսը հրազենային վնասվածքների դեմ: Երկու մարդ գտնվում է հիվանդանոցում:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով բախումների արդյունքում մեկ ոստիկան է վիրավորվել՝ ավելացնելով, որ բախման ընթացքում հրազեն, փոքր նռնակներ և քարեր են օգտագործվել:
Ոստիկանությունը ակտիվիստներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել:
Ավելի վաղ Դոնցկում քայլարշավ կազմակերպած ամբոխը ավելի մեծ ինքնիշխանություն է պահանջել երկրի արևելյան շրջանի համար:
Tags: Դոնեցկ, ռուսամետ ակտիվիստներ