Հետազոտության արդյունքում պարզվել է, որ պրոֆեսիոնալ երաժիշտների մոտ լսողության կորստի գրեթե չորս անգամ ավելի մեծ հավանականություն կա:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Occupational & Environmental Medicine ամսագրում՝ հրապարակելով, որ պարբերաբար բարձր աղմուկի տակ գտնվող մարդկանց մոտ լսողության խնդիրներ ունենալու հավանականությունը մեծ է:
Հետազոտողները ուսումնասիրել են 2004-2008 թթ ընկած ժամանակահատվածում յոթ միլիոն գերմանացիների տվյալներ:
19-ից 66 տարեկան երեք միլիոն մարդկանց մեջ 2,227-ը մասնագիտությամբ երաժիշտ են եղել:
Պարզվել է, որ լսողությունը կորցրած 238 մարդիկ պրոֆեսիոնալ երաժիշտներ են եղել:
Նախորդ հետազոտության արդյունքում պարզվել էր, որ երկար ժամանակ արտադրական աղմուկի տակ գտնվելը կարող է վնասել լսողությանը:
Այս հետազոտության արդյունքները ճշմարտացի են հնչում երաժիշտներ Օզի Օսբորնի և Ֆիլ Քոլինզի համար, որոնք ընդունում են, որ լսողության խնդիրներ ունեն:
Tags: լսողություն, Պրոֆեսիոնալ երաժիշտներ, Օզի Օսբորն