Մայիսի 14-ին կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում կմրցեն պորտուգալական «Բենֆիկան» և իսպանական «Սևիլիան»:
Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բենֆիկան» 0։0 հաշվով ավարտեց Թուրինի «Յուվենթուսի» հետ արտագնա հանդիպումը: Ի դեպ, 67-րդ րոպեից հյուերի թիմը խաղում էր 10 ֆուտբոլիստով: ՄՐցավարը հեռացրել էր թիմի արգենտինացի կիսապաշտպան Էնցո Պերեսին։
Իսպանական «Վալենսիան» թեև տանը 3։1 հաշվով հաղթեց «Սևիլիային», սակայն չի շարունակի պայքարը: Ընդ որում, առաջին կեսից հետո «Վալենսիան» հաղթում էր 2:0 հաշվով, ետ էր բերել մրցակցի հարկի տակ կորցրածը, սակայն ավելին անել չկարողացավ:
Տեխնիկական արդյունքներ
«Յուվենթուս» (Իտալիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 0։0 (առաջին խաղ՝ 1։2)
Հեռացում՝ Միրկո Վուչինիչ, 89 («Յուվենթուս»), Էնցո Պերես, 67, Լազար Մարկևիչ, 90+1 (երկուսն էլ՝ «Բենֆիկա»)
«Վալենսիա» (Իսպանիա) – «Սևիլիա» (Իսպանիա)՝ 3։1 (առաջին խաղ՝ 0։2)
Սոֆիան Ֆեգուլի, 14, Բետո, 26 (ինքնագոլ), Ժերեմի Մաթյե, 69 – Ստեֆան Մբիա, 90+3
