Ուկրաինան պետք է չեզոք պետություն դառնա.Ավստրիայի նախագահ

o_517630Ուկրաինան պետք է չեզոք պետություն դառնա, այնպիսին, ինչպիսին օրինակ Ավստրիան է; Նման հայտարարությամբ է հանդես եկել Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը,հաղորդում է “Россия 24″-ը:

Քաղաքական գործիչը քննադատում է ուկրաինական արմատական ազգայնականությունն ու հայտարարել է, որ  ընտրություն կատարել բացառապես արևմտյան կամ էլ ռուսական մոդելով, Կիևը չի կարող.դա հակասում է ուկրաինական պետության պատմական բնույթին: Նա հիշեցրել է նաև ՆԱՏՕ-յի չիրականացրած խոստումների մասին, մասնավորապես` որ Գերմանիայի միավորման բանակցությունների ընթացքում դաշինքի ներկայացուցիչները խոստացել են, որ ՆԱՏՕ-ն չի տարածվի դեպի արևելք:

«Ուկրաինան Ռուսաստանի հետ դարավոր կապեր ունի, որոնք հատկապես ցայտուն են արտահայտված երկրի արևելքում, մինչդեռ երկրի արևմտյան հատվածն ավելի ձգտում է  ԵՄ տնտեսական մերձեցման ու եվրոպական հասարակության կառուցման մոդելի»: Նա հայտնել է, որ տվյալ հարցի շուրջ մեկ հայտարարի գալ ու  բացառապես մեկ ուղի ընտրելը դժվար թե հաջողվի:

Մինչդեռ, դաշինքում եվրոպացի քաղաքական չափավոր գործիչների խոսքերը չեն լսում ու շարունակում են Արևելյան Եվրոպայում զինել ռազմական խմբավորումները: Ուկրաինական ճգնաժամի հետ կապված, Կանադայի իշխանությունները որոշեցին Եվրոպայի ափերի մոտ ուղարկել իրենց  պահակային Regina նավը: Այն հարցին, թե ինչպես ու որտեղ պետք է նավը կիրառվի` վերջնական որոշում չի կայացվել: Սակայն, կանադական CBC հեռուստաալիքը հայտնում է, որ ավելի շուտ, Regina –ն Միջերկրական ծովում հերթապահություն կանի:

Tags: