Անգլիայի հարավում ձնամմրիկի պատճառով 280 տուն է հոսանքազրկվել: Հայտնել են, որ մայիսի 15-ի գիշերը 5 սմ ձյուն է տեղացել: Ընդ որում, այն ուղեկցվում է 30 մ/վրկ արագությամբ քամիով:
Դևոն կոմսությունում և մյուս շրջաններում ընդհանուր առմամբ ջրհեղեղի մասին 22 նախազգուշացում է եղել: Օդերևութաբանները մայիսի համար նման անսովոր եղանակի պատճառն անվանել են անոմալ ցածր ճնշումը: Հույս կա, որ առաջիկա օրերին եղանակը կկարգավորվի: Տարերային աղետի հետևանքով, բարեբախտաբար զոհեր չկան: Դասընթացները դադարեցնելու վերաբերյալ նախազգուշացումներ նույնպես չեն եղել:
Tags: մրրիկ