Ալի Լարիջանի. ««Վեցնյակը» ուժեղ պետության հետ գործ ունի

Iran's parliament speaker Ali Larijani holds a news conference at the Iranian Embassy in AnkaraԻրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին այցելել է Իրանի հարավում գտնվող Հորմուզգան նահանգ: Խոսնակն այդ նահանգի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ  ասել է, որ Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի վերաբերյալ «վեցնյակի» (ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) հետ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել:

«Եթե Արևմուտքն ազնիվ լինի, ապա կարող է Իրանի հետ համաձայնության հասնել 3 ամսում»,- ասել է Լարիջանին:

Նա ընդգծել է, որ Իրանը լրջորեն է վերաբերվում Արևմուտքի հետ բանակցություններին:

«Արևմտյան պետությունները չպետք է կրկնեն իրենց նախկին սխալները: Նրանք պետք է իմանան, որ գործ ունեն ուժեղ երկրի հետ»,- պարզաբանել է Լարիջանին:

Նա հավելել է, որ ժամանակն աշխատում է ընդդեմ  Արևմուտքի, մինչդեռ Իրանը շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը:

Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

 

Tags: