Կվերսկսվի օդային հաղորդակցությունն Իրանի և ԱՄՆ-ի միջև:
Ամերիկյան ավիաշինական «Boeing» ընկերությունը պատրաստ է սկսել տեխնիկական գործընթացը:
Այս մասին հայտնում է «Trend» գործակալությունը:
Իրանի Քաղավիացիայի միավորման ղեկավար Ալի Ռեզա Ջահանգիրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «Boeing» ընկերությունը չվերթի վերականգնման համար անհրաժեշտ ընթացակարգերի անցկացման թույլտվություն է ստացել ԱՄՆ ֆինանսների նախարարությունից:
« «Boeing»-ն արդեն սկսել է բանակցություններն իրանական ընկերությունների հետ: Ավարտվում է թռիչքների վերսկսման համար ինքանթեռներին անհրաժեշտ պահեստամասերի մատակարարման խնդիրների կարգավորման աշխատանքը»,-հավելել է Ջահանգիրյանը:
Տեղեկացնենք, որ Իրանի խոշորագույն ավիափոխադրող «Iran Air» ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ պատրաստ են Թեհրանից Նյու Յորք ուղիղ չվերթներ կատարել: Չվերթները կիրականացվեն «Boeing-747» ինքնաթիռով:
Tags: ԱՄՆ, իրան
