Հասան Ռոուհանի. «ԱՄՆ-ն Իրանի հետ ունեցել է և պահպանում է թշնամական հարաբերություններ»

Hasan RouhaniԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին հեռուստատեսությամբ ժողովրդի ներկայացուցիչների  հետ ունեցած հարցուպատասխանի  ընթացքում,  անդրադառնալով իրանաամերիկյան հարաբերությունների կարգավորման հարցին, ասել է. «ԱՄՆ-ն Իրանի հետ ունեցել է և ունի թշնամական հարաբերություններ: Այդ երկրի հետ մեր հարաբերությունները բարդ են եղել և առաջիկայում այդպիսին էլ կմնան: Հնարավոր չէ, որ այդքան շուտ հարաբերությունները կարգավորվեն»:

Շարունակելով խոսքը՝ Ռոուհանին հավելել է. «Կփորձենք թուլացնել լարվածությունն այն երկրների հետ, որոնց հետ ունենք լարված հարաբերություններ, իսկ այն երկրների հետ, որոնց հետ բարեկամական հարաբերություններ ունենք, կարող ենք  էլ ավելի ամրապնդել դրանք: Մեր գործելաոճն այսպիսին է»: Ապա Իրանի նախագահը եզրափակել է. «Ովքեր կարծում են, որ աշխարհի տարբեր երկրների հետ ունեցած մեր խնդիրները չեն լուծվի, կարծում եմ` ճիշտ չեն: Իհարկե,  մի շարք խնդիրներ շատ խճճված են և արագորեն չեն էլ կարող լուծվել»:

Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

 

Tags: ,