Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի մետրոպոլիտենում 2 գնացքների բախման հետևանքով տուժել է շուրջ 170 մարդ: Ինչպես տեղի ԶԼՄ-ներն են հայտնում, պատահարը տեղի է ունեցել կայարանից ոչ հեռու. մի գնացքը ռելսերից դուրս է եկել:
Ուղևորները ստիպված դուրս են եկել ու առաջ շարժվել ուղիներով: Նախնական տվյալների համաձայն, ոչ ոք լուրջ չի տուժել:
Ամենայն հավանականությամբ, բախման պատճառը մեխանիկական անսարքությունն է դարձել: Նշվում է, որ մի գնացքը մյուսին է բախվել մայրաքաղաքից հյուսիս-արևելք գտնվող կայարաններից մեկում:
Tags: մետրո, Սեուլ