Կամբոջայում փլուզվել է կոշիկի ֆաբրիկայի շենքը

thumbnail-20130516074157nԱյսօր Կամբոջայում կոշիկի ֆաբրիկայի շենք է քանդվել: Ոստիկանության տվյալներով, զոհվել է առնվազն 2 մարդ: Իսկ  ձեռնարկության արհմիության անդամը հայտնել է 6 զոհի մասին:

Վթարը տեղի է ունեցել Կամպոնգսպի գավառում, աշխատանքային ժամին: Ականատեսների խոսքով, առաստաղից աղյուսներ են թափվել ու հենակառույցի կտորներ:  Agence France-Presse տեղեկացնում է, որ շենքի բետոնե առաստաղն է փլվել: Ոստիկանությունում ասել են, որ դեռևս հայտնի չէ, թե քանի մարդ է մնացել ավերակների տակ: Արհմիության տվյալներով, փլուզման պահին շենքում մոտ 100 մարդ կար:

Հիմա տեղում փրկարարներն են աշխատում:

Օրեր առաջ Բանգլադեշում փլուզված 9-հարկանի շենքի տակ 1127 մարդ զոհվեց: Մեղավորներին պատժելու պահանջով զանգվածային ցույցերից հետո ձերբակալվեցին շենքի սեփականատերը, ինչպես նաև ֆաբրիկատերերը:

Tags: