Ադրբեջանում փախստականների ընտանիքը` 11 անձից բաղկացած, փորձել է հատել ադրբեջանաիրանական սահմանը: Սակայն ընտանիքի անդամներին կանգնեցրել և ոստիկանական բաժին բերման են ենթարկել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը, ընտանիքի ղեկավար Իբադուլլա Հասանովը` ի նշան բողոքի, ինքնահրկիզման փորձ է կատարել, որը կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Ընտանիքի անդամները նման քայլի են դիմել` իրենց խնդիրների նկատմամբ ուշադրություն գրավելու նպատակով: Այդուհանդերձ, ոստիկանությունից տեղեկացնում են, որ ընտանիքի խնդիրները լուծվել են:
Ինքնահրկիզման փորձ կատարած Իբադուլլա Հասանովը ոստիկանության նախկին աշխատակից է:
Tags: ադրբեջան