Չարդարացված հույսեր`պատանիների և աղջիկների Եվրոպայի առաջնությունում

ծանրամարտweightlifting-320x213Լեհաստանի Չեխանովո քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների և աղջիկների Եվրոպայի առաջնությունում այսօր կարողությունները փորձեց Հայաստանի 4 մարզուհի: Ցավոք, մերոնք անմասն մնացին խաղարկված պարգևներից:

63 կգ քաշայինների մրցավեճում մեր երկրի պատիվն էր պաշտպանում 2 ծանրորդուի` 2013-ի մինչև 15 տարեկանների Եվրոպայի փոխչեմպոինուհի, 15-ամյա Սոնա Պողոսյանն ու 17-ամյա Ռոզալյա Ավետիսյանը:

Չեմպիոն դարձավ Ուկրիանան ներկայացնող Սոֆյա Զենչենկոն` 205 կգ (91+ 114) կգ: Պողոսյանը ճանաչվեց 4-րդը`182 կգ (81+ 101) կգ, Ավետիսյանը` 10-րդը` 150 (64 +86) կգ:

69 կգ քաշային  Հռիփսիմե Պողոսյանը երկամարտի 176  (76 + 100) կգ արդյունքով գրավեց 6-րդ տեղը, իսկ Աղունիկ Հակոբյանը 150  (65+85) կգ հանգրվանեց 9-րդ հորիզոնականում:

Չեմպիոնուհի դարձավ ռումինուհի Ֆլորիան Հուլպան` 209 (91+ 118) կգ:

Ինչ խոսք, մեր մարզուհիներից սպասելիքներն ավելի մեծ էին: Հավելենք, որ նրանց մրցելույթի է նախապատրաստել աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը:

Վաղը մրցահարթակ դուրս կգան մեր երկրի վերջին մասնակիցները` + 69 կգ քաշայիններ Լիանա Աղաբեկյանը և  Արփինե Դալլաքյանը:

 

Tags: ,