Տարիներով որպես սովորական զարդ կրված ականջօղի մարգարիտը աճուրդում վաճառվել է ռեկորդային 811,000 ֆունտով:
Այն կրող կինը գաղափար չուներ, թե որքան թանկ արժե այն: Ականջօղերը նրան նվիրել էր ամուսինը, որը դրանք ավելի ուշ տարել էր փորձագետի մոտ: Վերջինս հայտնել էր, որ ականջօղերից մեկի վրա բնական մարգարիտ է տեղադրված:
Բնական մարգարիտը 17,4 մմ տրամագիծ ունի և հանդիսանում է աճուրդում երբևէ վաճառված ամենամեծ մարգարիտը:
Սոլսբերի քաղաքի Woolley and Wallis աճուրդի տան փորձագետների՝ դրա համար նախնական սահմանված գինը եղել է 120,000 ֆունտ:
Tags: Բնական մարգարիտ