Դիզայներներ Դոմինիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան չեն շահել հարկերից խուսափելու համար դատը: Նրանց մեղադրել են իշխանություններից միլիոնավոր եվրոների եկամուտ թաքցնելու համար, ինչի հատուցման նպատակով նրանց առավելագույնը 18 ամսվա ազատազրկման են դատապարտել:
Այս անգամ ևս հաստատվել է հուլիսին սահմանված մեղադրանքը: Դոլչեն և Գաբբանան ժխտել են, որ իշխանություններից միլիոնավոր եվրոների եկամուտ են թաքցրել:
Վերջերս Դոլչեն Քայլի Մինոուգի հետ Մելբուրնում մասնակցել է մի միջոցառման: Մինոուգը միջոցառմանը ներկայացել էր ապրանքանիշի հագուստով:
Tags: Դոլչե և Գաբբանա