Խեցգետնաորս “Տայգան” նավն այրվել է Հոկայդո կղզու նավահանգստում: Նավում 6 նավաստի է մնացել, որոնք չեն կարողանում դուրս գալ: Agence France-Presse-ի տվյալներով, նրանք անհետ կորած են համարվում:
Անձնակազմը 23 մարդուց էր բաղկացած. ուկրաինացիներ և ռուսներ: Նրանցից 3-ը հոսպիտալացվել են: 2-ի կյանքին ոչինչ չի սպառնում: “Տայգանն” արդեն 10 ժամ է, ինչ այրվում է: Փրկարարները չեն կարողանում նավ բարձրանալ: AFP-ի տվյալներով, 497- տ նավը Ճապոնիա Սախալինից խեցգետիններ էր բերել: Նավը նավարկում է Կամբոջայի դրոշի ներքո:
Tags: ճապոնիա