Ոստիկանները հայտնաբերել են

ՀՀ-ոստիկանություն2Մայիսի 1-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1974 թ. ծնված Արթուր Մ.-ին: Նա հաղորդում է տվել, որ ապրիլի 30-ին Շերամի փողոցի թիվ 113 շենքի բակում իր ծանոթ Կարենն օգտվելով այն հանգամանքից, որ ինքը խմած է` իր տաբատի գրպանից գողացել է 139.000 դրամ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը 1979 թ. ծնված Կարեն Ա.-ն է, որը ժամը 17.15-ին իր բնակարանից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանել կատարածը:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Մայիսի 1-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սարգիս Ի.-ին և 1993 թ. ծնված Զալիբեկ Ա.-ին:
Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, Փարաքար գյուղի Երևանյան փողոցի ստորգետնյա դիտահորերից գողացել են «ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատկանող 300 մ երկարության հեռախոսային մալուխ:
Գողոնն առգրավված է:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Ապրիլի 30-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով Ավան-Առինջի թիվ 5 հասցեում գործող խանութի դրամարկղից 200.000 դրամ հափշտակելու մասին:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` մայիսի 2-ին, ժամը 09.30-ին, նշված ավազակային հարձակումը կատարելու համար, իր բնակության վայրից բերման է ենթարկվել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 1997 թ. ծնված Ստեփան Ռ.-ն, որը խոստովանել է հանցանքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ստեփան Ռ.-ն ձերբակալված է:

Ապրիլի 24-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Կարեն Շ.-ի կողմից Հ. Բ.-ի դրամապանակից 150 ԱՄՆ դոլար և 1.000 դրամ գողանալու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է Կարեն Շ.-ի բնակության վայրը: Նա մայիսի 2-ի առավոտյան բերման է ենթարկվել և խոստովանել կատարածը:
Կատարվում է նախաքննություն:

 

Անկախ

Tags: ,