Իրանը հերքում է Սպիտակ տան մեղադրանքները

unnamedԻրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը հայտնել է, որ Իրանն ահաբեկչություններին աջակցող պետություն չէ:

Մինչ այդ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարեկան զեկույցում հերթական անգամ Իրանը հիշատակվել է որպես ահաբեկչությունների աջակցող պետություն: Ի դեպ, Իրանը ՄիացյալՆահանգների կողմից այդպիսին է ճանաչվել դեռևս 1984-ին:

Իրանն ամերիկյան իշխանությունների նման գործելոճը սպառնալիք է համարում`միջազգային անվտանգությունը խաթարելու համար:

Ի դեպ, ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում որպես թիվ  առաջին ահաբեկչական խմբավորում նշվում է «Ալ-Քաիդան», այդուհանդերձ, համաժամանակ, որպես ահաբեկչությանն աջակցող գլխավոր պետություն,հերթական անգամ հիշատակվում է Իրանը։

Պետդեպարտամենտի զեկույցում նշվում է, որ Թեհրանը շարունակում է Գազայում աջակցել պաղեստինյան ահաբեկչական խմբավորումներին, ինչպես նաև լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը և զենք է մատակարարում Եմենի շիա«Ալ-Խութի» խմբավորմանն ու Բահրեյնի շիա ընդդիմությանը։

Աֆհամը, հերքելով վերոնշյալ մեղադրանքները, իր հերթին, փաստեր է ներկայացրել, որ ԱՄՆ-ն ինքն է համագործակցում ահաբեկիչների և ահաբեկչական խմբավորումների հետ: Մասնավորապես նա ասել է, որ ԱՄՆ-ի հովանավորության ներքո գտնվող «Մոջահեդինե Հալք» ահաբեկչական խմբավորումը 2013-ին  սպանել էին Իրանի 15 հազար քաղաքացու:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 

Անկախ

Tags: , ,