Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Քոնիա քաղաքում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել: Բարեբախտաբար զոհեր չկան, վթարի հետևանքով 17 երեխա տարբեր վնասվածքներ են ստացել: Հայտնի է, որ վարորդը կորցրել է մեքենայի նկատմամբ կառավարումը և այն շրջվել է: Տուժած երեխաները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
