Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը`Մոսկվայի «Սպարտակը», Տոմսկում 1:2 հաշվով զիջեց «Տոմին»: Սպարտակցիներից աչի ընկավ Մովսիսյանը: Նա և Օզբիլիսը «Սպարտակի» մեկնարկային կազմում էին:
Մովսիսյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 15-ի:
Օզբիլիսը փոխարինվեց ավելացված ժամանակում:
«Սպարտակը» 44 միավորով 6-րդ տեղում է, «Տոմը» 28 միավորով 13-րդն է:
Տեխնիկական արդյունքներ
«Տոմ» – «Սպարտակ»՝ 2:1
Կիրիլ Պանչենկո, 53 (11 մ), Իգոր Պորտնյագին, 60 – Յուրա Մովսիսյան, 85
Հեռացումներ՝ Պավել Նեհայչիկ, 56 – Սերգեյ Դիկան, 90
Tags: սպորտ, ֆուտբոլ