Գերմանիայի ֆուտբոլի առջնության 33-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», տանը 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Հոֆենհայմի» նկատմամբ:
Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և գլխի հարվածով երկրորդ գնդակը խփեց մրցակցի դարպասը, Գերմանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցնելով 8-ի: Հենրիխը փոխարինվեց 81-րդ րոպեին:
Տեխնիկական արդյունքներ
Դորտմունդի «Բորուսիա» – «Հոֆենհայմ»՝ 3:2
Կևին Գրոսկրոյց, 29, Հենրիխ Մխիթարյան, 31, Լուկաշ Պիրշեկ, 34 – Ռոբերտո Ֆիրմինո, 5, Նիլաս Սուլե, 66
Tags: սպորտ, ֆուտբոլ