Ադրբեջանցի գեներալը փախել է Ռուսաստա՞ն

ադրբեջան,պնԱդրբեջանական բանակի գեներալներից մեկը փախել է Ռուսաստան: Այս սենսացիոն հայտարարությունը այսօր տարածել է ադրբեջանական “Ազադլըխ” թերթը:

Ըստ տեղեկության` գեներալներից մեկի`Ռուսաստան փախնելու պատճառը գենշտաբի ղեկավար Մեջմեդդին Սադըգովի հետ կոնֆլիկտն է եղել: Գենշտաբի ղեկավարի հետ հերթական վեճից հետո գեներալը հայտարարել է, որ այլևս չի կարող աշխատել նմանատիպ պայմաններում, և լքել է երկիրը: Բայց թերթը, միևնույն ժամանակ, չի հրապարակում նրա անունը:

Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը պնդում է, որ այդ գեներալը Բագիր Ֆաթուլլաևն է, ով երկար ժամանակ ծառայել է ռուսական բանակում: ՊՆ նախարար Սաֆար Աբիևի օրոք վերջինս վերադարձել է Ադրբեջան և բարձր պաշտոնի է արժանացել Զինված ուժերի ակադեմիայում:

“Այդ մարդը ո՛չ Ադրբեջանի քաղաքացի է, ո՛չ էլ ադրբեջանական բանակի գնդապետ”,- հայտարարել է պաշտպանության նախարարությունը, ինչն էլ հակասում է ռազմական փորձագետի պնդմանը:

Հավելենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հրաժարվել էր մեկնաբանել այդ տեղեկությունը:

Անկախ