16 կմ` կտրված ձեռքով

137-ամյա հունգարացի Տիբոր Ա.-ն բժիշկներին է հասցրել իր կտրված վերջույթը:  Տղամարդն արիության  հրաշալի օրինակ է դարձել. արյունահոսելով, նա 16 կմ քշելով հասել է հիվանդանոց` իր հետ տանելով պոկված ձեռքը:

Նրա խոսքով, առավոտյան արթնացել էր գերազանց տրամադրությամբ ու չի էլ կասկածել, որ այդ օրը նրան վիճակված էր ստուգել մարդկային հնարավորությունների սահմանը:

“Ես պարզապես մաքրում էի շինարարական աղբի մշակման սարքը, երբ հանկարծ սարքի մի մասն ընկավ ու կտրեց թևս”:

Նա խոստովանել է, որ առաջին մի քանի վայրկյանը  ցնցում է ապրել և երկար ուշքի չի եկել, ապա, նայելով բացակայող թևին, քիչ մնաց ուշագնաց լիներ, ապա հավաքեց ուժերն ու փորձեց ինքն իրեն օգնել:

“Ես հանգամանքների գերին դարձա: Երկրոդ ձեռքս հրաժարվում էր ինձ ենթարկվել: Ես կամքիս գերլարումով գետնից վերցրի կտրված ձեռքս ու վազեցի դեպի մեքենան”:

Նա սկսեց օգնություն կանչել, սակայն ոչ ոք նրա  կանչին չարձագանքեց: Այնժամ նա որոշեց ինքնուրույն վարել ավտոմեքենան: Մի քանի անհաջող փորձից հետո, այնուամենայնիվ դա նրա մոտ ստացվեց: Տղամարդը քշելով հասավ հարևան Այզենշտադտ քաղաք, ողջ ընթացքում կողքին պահելով կտրված թևը, որտեղ էլ այն կարեցին: Բժիշկները հավատացնում են, որ Տիբորն իրեն լավ է զգում ու նույնիսկ կարողանում է մատները շարժել, սակայն, ցանկացած գործողություն նրան դժվարությամբ է տրվում:

Ոստիկանների կարծիքով,  տղամարդն արյան կորստից չի մահացել` շոկային վիճակի շնորհիվ: Այդ վիճակում մարդկային օրգանիզմն ունակ է  անհավանական բեռնվածությունների ու լարման դիմանալ:

 

Tags: