Կերչի նեղուցի վրայով կամրջի շինարարությամբ կզբաղվի չինական խոշորագույն China Railway Construction Corporation Limited ընկերությունը: ՉԺՀ պետական ընկերության ու Ռուսաստանի տրանսպորտի նախարարության միջև հուշագիրը հնարավոր է ստորագրվի մայիսի կեսերին: Ֆինանսավորման սխեմայի ու շինարարության մոդելի մաշկումը պլանավորվում է հուլիսին:
Կրասնոդար մարզից դեպի Ղրիմ ձգվող տրանսպորտային միջանցքի նախագծի տեխնիկական մոդելը դեռ չի որոշվել: Որոշ տվյալների համաձայն, դա կարող է ավտոմոբիլա-երկաթուղային կամուրջ լինել կամ էլ կամուրջ ու ստորջրյա թունել:
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 45 մլրդ դոլար: Ընդ որում չինական կողմը համաձայն է մաս-մաս ֆինանսավորմանը: Հիմա Ղրիմն ու Կրասոնդարի մարզը միացնում է ծովային անցարանը:
Tags: կամուրջ, Ղրիմ