Երեխայի ծննդյան ամիսն ազդում է նրա իմունային համակարգի վրա

օրացույցՈւսումնասիրելով պորտալարի արյան նմուշները`  գիտնականները պարզել են, որ մայիս ամսին ծնված երեխաների օրգանիզմում D վիտամինը 20%-ով  ավելի քիչ է, քան նոյեմբեր ամսին ծնվածների օրգանիզմում: Իսկ ինչ վերաբերում է ավտոռեակտիվ T բջիջներին, ապա դրանց մակարդակը մայիս ամսին ծնվածների օրգանիզմում ավելի բարձր է, քան նոյեմբերին ծնվածների օրգանիզմում:

Լոնդոնյան և Օքսֆորդի համալսարանների  գիտնականների ուսումնասիրությունն  ապացուցում է, որ երեխայի լույս աշխարհ գալու ամիսը նշանակալի ազդեցություն է ունենում նրա իմունային համակարգի գործարկման, ինչպես նաև օրգանիզմում D վիտամինի մակարդակի վրա:

Օրինակ՝  Մեծ Բրիտանիայում շուրջ 10 հազար մարդ տառապում է ցրված սկլերոզ հիվանդությամբ, որի հետևանքով մարդու իմունային համակարգը վնասում է կենտրոնական նյարդային համակարգը: Նշված հիվանդությունը սովորաբար ուղեկցվում է տեսողության, լսողության, հիշողության, շարժումների ակտիվության խանգարումներով: Համարվում է, որ այս հիվանդության պատճառներն են գեներն ու շրջակա միջավայրը:

Հետազոտությունը հիմնվել է Լոնդոնում 2009-2010թթ. նոյեմբեր ամսին ծնված թվով 50 երեխաների պորտալարի արյան նմուշների ուսումնասիրման վրա:

Մասնագետները վերլուծել են պորտալարի արյան նմուշը D վիտամինի   և T բջիջների պարունակության տեսանկյունից: T բջիջները, հայտնաբերելով և ոչնչացնելով վարակները, պատասխանատու են իմունային համակարգի աշխատանքի համար: Սակայն  որոշ T բջիջներ ավտոռեակտիվ են և կարող են վնասել սեփական օրգանիզմի բջիջները՝ հանգեցնելով իմունային հիվանդությունների: Նման բջիջները պետք է  ոչնչացվեն իմունային համակարգի զարգացման ընթացքում, իսկ դրանց մակարդակը մայիս ամսին ծնվածների օրգանիզմում ավելի բարձր է, քան նոյեմբերին ծնվածների:

Tags: ,