Զբաղվածության մասին օրենքի փոփոխությունները սահմանափակում են հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունները

հաշմանդամՄայիսի 5-ը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային  օրն է:

Այս կապակցությամբ լրագրողների հետ հանդիպեցին և Հայաստանում սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց խնդիրների մասին խոսեցին «Ունիսոն» հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն ու  կազմակերպության Հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը: Նրանց մասնավորապես մտահոգում է զբաղվածության օրենքում կատարված փոփոխությունները: Նշենք, ար նախկինում աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցմում էր տրամադրվում, որը վերջերս կառավարության որոշմամբ փոփոխման ենթարկվել:

«Հունվարի 1-ից զբաղվածության մասին նոր օրենքը դուրս եկավ: Եղան և´ դրական և´բացասական փոփոխություններ: Շուտով երկու տարվա տեղը կես տարի է փոխհատուցումը տրվելու, այսինքն` եթե առաջ պետությունը 2 տարով էր տալու գործատուին փոխհատուցում հաշմանադամություն ունեցող մարդուն աշխատանքի վերցնելու համար, ապա հիմա տրվելու է կես տարով»,- ասաց «Ունիսոն» հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյան:

Ըստ Մարիաննա Չալիկյանի` նախկինում այդ կարգը մեծ հնարավորություն էր ընձեռում հաշմանդամություն ունեցող մարդկանց, քանի որ երկու տարվա ընթացքում մարդը դառնում է մրցունակ, իսկ վեց ամսվա աշխատանքային փորձը քիչ բան կարող է փոխել: «Նախկինում կարգը տարածվում էր հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց վրա՝ անկախ կարգից, իսկ այս դեպքում՝ միայն առաջին կարգ ունեցողների վրա, նաև այն մարդկանց վրա, ովքեր բացի հաշմանդամության կարգից ունեն նաև այլ խնդիրներ, օրինակ՝ ենթարկվել են թրաֆիքինգի»,-հավելեց նա:

Պարոն Ալավերդյանը անդրադարձավ նաև մշակութային օջախների մատչելիության խնդրին, նշելով, որ կան առանձին հաստատություններ, որոնք հասանելի են սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց, սակայն թանգարանների և նման կառույցներըի մեծ մասը այսօր չի ապահովում հավասար պայմաններ բոլորի համար:

Անկախ

Tags: ,