Պուտինին ներկայացվել է Ուկրաինայում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ՌԴ արտգործնախարարության զեկույցը

ՄոսկվաՌԴ նախագահին ներկայացվել է Ռուսաստանի արտգործնախարարության զեկույցը, որը վերաբերում է Ուկրաինայում մարդու իրավունքների խախտմանը: Ըստ այդ զեկույցի՝ Ուկրաինայում նման երևույթները կրել են «զանգվածային բնույթ»:

Նախարարության կողմից պատրաստված Սպիտակ գրքում արտացոլված են Ուկրաինայում 2013թ.-ի նոյեմբերից 2014թ.-ի մարտն ընկած ժամանակահատվածում  մարդու իրավունքների խախտման դեպքերի շուրջ զանազան փաստեր:

«Դրա հիմքում ընկած են ռուսական, ուկրաինական, արևմտյան ԶԼՄ-ների տեղեկատվական բազմաթիվ նյութեր, նախկին կիևյան իշխանությունների և նրանց կողմնակիցների, ականատեսների վկայությունները, ինչպես նաև ռուսական հկ-ների կողմից դեպքի վայրերում անցկացված դիտարկումների ու հարցազրույցների տվյալները»,-նշվում է պաշտոնական հայտարարության մեջ:

«Զեկույցում ընդգրկված փաստագրական տվյալները թույլ են տալիս հաստատել, որ Ուկրաինայում մարդու իրավունքների ոլորտում հիմնարար սկզբունքների ու նորմերի կոպտագույն խախտումները զանգվածային բնույթ են կրել»,-ասվում է Կրեմլում:

«Սպիտակ գրքի նպատակն է  հասարակական կարծիքի գնահատմանը ներկայացնել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների իրական փաստերն ու վկայությունները, և դրանով նպաստել ապաքաղաքականացված, անաչառ գնահատականների ձևավորմանը, անօրինական գործողությունների համար մեղավորների պատասխանատվության կրելունժ»,- հայտնում է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Անկախ

Tags: ,