Երկուշաբթի օրը Էգեյան ծովում շրջվել է անօրինական կերպով Հունաստան մուտք գործելու փորձ կատարող ներգաղթյալների նավ, ինչի հետևանքով խեղդվել է 2 ներգաղթյալ, 30 մարդ անհետ կորած է համարվում:
Հունաստանի ափամերձ պահակախումբը երկու մահացած կնոջ մարմինների հետ միասին ջրից կենդանի դուրս է բերել ևս 36 մարդու:
Թուրքիայի ափի մոտակայքում գտնվող Սամոս կղզու մոտ նավի շրջման պատճառը դեռևս պարզ չէ:
Փրկվածների տեղեկություններով Թուրքիայից դուրս եկած 10 մ երկարություն ունեցող նավի վրա 65 մարդ է եղել:
Այժմ նավերը նավաբեկության վայրում փնտրում են այլ կենդանի մնացածների:
Ներգաղթյալների ազգությունը հայտնի չէ:
Tags: նավաբեկություն