Արամ Օրբելյանն ու Կարինե Քալանթարյանը աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել. Panorama.am

Կարինե ՔալանթարյանԱրամ ՕրբելյանՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը և արդարադատության նախարարի նախկին մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանը աշխատանքից ազատվելու մասին դիմում են ներկայացրել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրին ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աշխատանքից այլ ազատումների մասին տեղեկություն չկա:

«Նախարարը դեռ նոր է ստանձնել իր աշխատանքային պարտականությունները, ուստի կադրային քաղաքականության մասին խոսելը վաղ է», -փոխանցեցին ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կարինե Քալանթարյանը Panorama.am-ին ասաց, որ որևէ խնդիր չունի նոր նախարարի հետ կապված և բարձր է գնահատում նրա պրոֆեսիոնալիզը:

«Ես եկել էի Հրայր Թովմասյանի հետ և նրա հետ էլ դուրս եմ գալիս աշխատանքից: Ես պետական մարմնում չեմ կարող աշխատել ու ինձ ավելի հոգեհարազատ է լրագրողի աշխատանքը», -փոխանցեց տիկին Քալանթարյանը: