Հովիկ Աբրահամյանը կոչ է անում «Արմենիա»-ի ղեկավարությանը վերանայել իրենց որոշումը

загруженноеՔիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր անունը սխալ գրելու պատճառով «Արմենիա» հեռուստաընկերության  լրագրողին և մոնտաժողին աշխատանքից հեռացնելու փաստին:

Գրառման մեջ մասնավորապես ասված է.««Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից: Վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է: Միաժամանակ հայտնում եմ, որ նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ: Հորդորում եմ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել իրենց որոշումը»:

Հիշեցնենք, որ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ռեպորտաժներից մեկի ժամանակ տիտրում վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը գրվել էր “Հավիկ”, որի պատճառով  աշխատանքից ազատվել էին նյութի հեղինակն ու մոնտաժողը:

Անկախ

Tags: ,