Չինաստանի ոստիկանությունը ոչնչացրել է 21 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ հայտնի ապրանքանիշների կեղծ ապրանքեր

Police destroy 200m Yuan worth of counterfeit goods, Guiyang, Guizhou Province, China - 14 May 2013Այսօր չինական ոստիկանությունը ոչնչացրել է 21 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ կեղծ ապրանքներ՝ նպատակ ունենալով աշխարհին ցույց տալ, որ իրենք վերացնում են անօրինական ապրանքաշրջանառությունը:

Հարավարևմտյան Չինաստանի Գույչժոու նահանգում այսօր կեղծ գինիներ, ծխախոտներ, ձեռքի պայուսակներ և կոսմետիկ միջոցներ են նետվել կրակի մեջ:

Ամեն դեպքում՝ այս հարցում իշխանությունները երկար ճանապարհ ունեն անցնելու, քանի որ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում նշվում է, որ 2008-2010թթ համաշխարհային առևտրի կեղծ ապրանքաշրջանառության 75%-ը չինական արտադրության ապրանքներ են եղել:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ կեղծ ապրանքների շրջանառությունը արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կազմում է կազմակերպված հանցագործության մեկ երրորդ մասը, որից ստացվում է մոտավորապես 90 միլիարդ դոլար գումար:

Հիմնականում կեղծվող ապրանքները բաժանվում են չորս կատեգորիաների՝ CD-ներ և DVD-ներ, աքսեսուարներ, ժամացույցներ և կոշկեղեն, ծխախոտային արտադրանք, տեքստիլ:

Անցած տարի Չինաստանի քաղաքներից մեկում բոլոր խանութները փակվել էին, երբ կեղծ լուրեր էին տարածվել, որ պաշտոնյաները պատրաստվում են քանդել կեղծ ապրանքներ վաճառող խանութները:

Շենյան քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաները ստիպված են եղել խնդրել խանութի տերերին վերաբացել իրենց խանութները, քանի որ քաղաքի խանութների 95 տոկոսը շարունակում էր փակ մնալ:

Նոյեմբերին ոստիկանությունը ձերբակալել էր 73 մարդու, ովքեր կասկածվում էին Չինաստանում 1 միլիոն դոլար արժողությամբ շքեղ պայուսակներ արտադրելու և իրացնելու մեջ:

Հանրային անվտանգության նախարարության տվյալներով՝ հացավոր խմբի պայուսակների արտադրության 37 կետերում հայտնաբերվել  է 20,000 Լուի Վիտոն, Հերմես և Գուչի պայուսակներ: Խումբը ընդհանուր հաշվով վաճառել էր 960,000 պայուսակներ, որոնց մեծ մասը արտահանվել էր Միացյալ նահանգներ և Միջին արևելք: