Արևմուտքում ԶԼՄ-ները շարունակում են Ուկրաինայի իրադարձությունները մեկնաբանել: Մինչ անգլիալեզու հրատարկություններն Օդեսայում կատարված արյունալի իրադարձություններում ինչ որ մեկի ձեռքն են որոնում, գերմանական հրատարակություններից մեկի լրագրողները եվրոպացիներին «նենգ Ռուսաստանով» ահաբեկելու մի հնարավորություն են գտել, գրում է vesti.ru-ն:
Այսպես, մայիսի 5-ին, գերմանական Focus ամսագրում հայտնվել է մի հոդված` «Հիմա էլ Ռոսաստանն Էստոնիայի վրա է հարձակվում» վերնագրով: Հոդվածում մեջբերվում է ՆԱՏՕ-յի գլխավոր քարտուղար Ռասմուսենի խոսքերը, որը «չի բացառում իրադարձությունների նման զարգացում»:
«ՆԱՏՕ-ն կյանքում բոլոր դեպքերի համար պահեստային պլան ունի: Մենք մշակել ենք մեր բլոկը պաշտպանելու պլան: Եթե Ռուսաստանի մտքով անցնի հարձակվել, ասենք, Էստոնիայի վրա, ՆԱՏՕ-ն բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի պաշտպանելու երկիրը»,աել է նա Frankfurter Allgemeinen Sonntagszeitung (FAS).-ին տված հարցազրույցում:
Focus-ն այդ մեջբերումը վերնագիր է դարձրել: Ճիշտ է որոշ ժամանակ անց այն փոփոխվել էր: Սակայն մնացել է այդ հրապարակման սքրինը:
Tags: Գերմանական ԶԼՄ
